ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ն նախապես զգուշացրել էր ՌԴ-ին Սիրիային հարվածելու մասին

ԱՄՆ-ն նախապես զգուշացրել էր ՌԴ-ին Սիրիային հարվածելու մասին
15.04.2018 | 11:18

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը, մեկնաբանելով Արևմուտքի՝ Սիրիայի դեմ հարվածը, ասել է, որ ԱՄՆ-ը նախապես զգուշացրել էր Ռուսաստանին: «Որևէ քայլ ձեռնարկելուց առաջ ԱՄՆ-ն կապվել է Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերը»,-ասել է Հանթսմանը՝ մանրամասնելով, որ ընտրված բոլոր թիրախները խոցվել են նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:


Դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնի ու իր դաշնակիցների կողմից հրթիռակոծման պարագայում գերտերություների կոնֆլիկտի մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Մենք պաշտպանում ենք սկզբունքը, համաձայն որի՝ քիմիական զենքը չի կարելի ոչ մի տեղ և ոչ մի դեպքում օգտագործել»,-ասել է Հանթսմանը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը միջազգային հանրության հետ կդատապարտի Ասադի ռեժիմի սարսափելի գործողություններն ու կօգնի, որ Դումայում կատարված ողբերգությունը այլևս երբեք չկրկնվի»,-ասել է Հանթսմանը:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ